ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, Փաշինյանին կողմ չի քվեարկելու. Շարմազանով

Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև նշել է, որ նոյեմբերի 1-ին Հանրապետական խմբակցությունը չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում:

Երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով, ըստ Վահե Գրիգորյանի

Մեկնաբանել