Դոնալդ Թրամփը մտադիր Է չեղարկել ծննդյան փաստով քաղաքացիությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի քաղաքացիություն չունեցողների և ապօրինի ներգաղթյալների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը․ այս մասին նա հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում։

«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդ մտնում է, երեխա ունենում, և այդ երեխան պարտադիր դառնում է ԱՄՆ քաղաքացի։ Դա զավեշտալի է։ Դրան պետք է վերջ տալ»,- ասել է Թրամփը։

«Ինձ միշտ ասել են, որ դրա համար անհրաժեշտ է ուղղումներ մտցնել Սահմանադրության մեջ: Եվ գիտե՞ք ինչ: Անհրաժեշտ չԷ»: Թրամփի խոսքով՝ դրա համար բավական կլինի նախագահի հրամանագիրը:

ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրամշակման համաձայն՝ քաղաքացիություն է տրամադրվում ԱՄՆ տարածքում ծննդյան փաստով։