Արցախը մարդու իրավունքների նոր պաշտպան ունի

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին 29 կողմ ձայնով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։

Ռուբեն Մելիքյանը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել սեպտեմբերին։

Մեկնաբանել