Նոյեմբերի եղանակային կանխատեսումը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է նոյեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը։ Դրա համաձայն բոլոր մարզերում տեղումների քանակը կլինի նորմային մոտ։

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +15…+18°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4…-7°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-17°C, առավելագույնը՝ +23…+24°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+13°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10..-15°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22…-24°C, առավելագույնը՝ +16…+18°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-50 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +14…+18°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -7…-10°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20…-220C, առավելագույնը՝ +20…+22°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-35 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…-5°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11…-13°C, առավելագույնը՝ +25…+28°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 35-40 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +6…+7°C, լեռնային շրջաններում` +1…+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +15…+18°C, լեռնային շրջաններում՝ +10…+13°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -2…-5°C, լեռնային շրջաններում` -10… -13°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14…-150C, առավելագույնը՝ +23…+24°C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18…-20°C, առավելագույնը՝ +16…+18°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7…+9°C, նախալեռնային շրջաններում` +2…+5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +17…+20°C, նախալեռնային շրջաններում՝ +14…+18°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -2…+2°C, նախալեռնային շրջաններում` -4…-8°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-15°C, առավելագույնը՝ +27…+28°C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22…-25°C, առավելագույնը՝ +20…+22°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +15…+17°C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5°C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14…-15°C, առավելագույնը՝ +24…+26°C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ):

Մեկնաբանել