Փաշինյանը չընտրվեց վարչապետ. ԱԺ-ն արձակվում է

Քիչ առաջ Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար։ Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր:

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը:

6-րդ գումարման Ազգային ժողովը արձակվում է օրենքի ուժով:

Մեկնաբանել