Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող է լինել նոյեմբերի 25-ին

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ենթադրաբար կանցկացվի նոյեմբերի 25-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ավարտվել են երկրորդ փուլի նշանակման հետ կապված խորհրդակցությունները։

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ։ Իշխող կուսակցության աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 38,66 տոկոս, ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,7 տոկոս ձայներ։

Վրաստանում նախագահ են ընտրելու․ ովքե՞ր են պայքարում, ի՞նչ են խոսում հայերի ու Հայաստանի մասին

Մեկնաբանել