Դվին․ ինչպիսի՞ն կլինի նոր հյուրանոցը

Երևանում ակտիվ ընթանում են «Դվին» հյուրանոցի վերակառուցման աշխատանքները, որոնք ավարտվելու են 2019թ․։ Ինչպիսի՞ն կլինի նոր համալիրը, արդյոք հին շենքից մասնիկներ պահպանվե՞լ են նոր համալիրում։ ՍիվիլՆեթը շրջել է վերակառուցվող «Դվին»-ում։ Այստեղ բացի հյուրանոցից կլինի բիզնես կենտրոն, խանութներ, կոնֆերանս դահլիճներ, սպա, ռեստորաններ, սքայ բար և այլն։ Ի սկզբանե նախատեսվում էր նաև խաղատուն, որը սակայն հանվել է նախագծից։