Ցոլակյանը ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով. այս մասին նա ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

Ցոլակյանն ասել է, որ առաջարկ է ստացել և ընդունել է այն։

«Ես ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, դրանք չի եղել, բայց ես իմ վերաբերմունքն արտահայտել եմ ընտրությունների ժամանակ։ Դրանից հետո ես ասել եմ՝ հայտարարել եմ, որ ամեն ձևով ես պատրաստ եմ օգնելու, աջակցելու, հիմա եկել է աջակցելու պահը և ես ցանկանում եմ աջակցել այս ձևով», – ասել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը։

Ֆելիքս Ցոլակյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շիրակի մարզում։ Նա նաև նշեց, որ կուսակցական չի եղել և չի լինելու։

***

Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Մայիսի 1-ին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունից Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկած միակ պատգամավորը Ֆելիքս Ցոլակյանն էր։ Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։

Մեկնաբանել