ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին. Վիգեն Սարգսյան

ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին․ Ֆեյսբուքում գրել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք:

Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը՝ հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»,- գրել է Վիգեն Սարգսյանը:

Մեկնաբանել