Եթե կան մեղավորներ, կպատժվեն․ ՊՆ խոսնակը՝ վթարից մասին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ տեղի ունեցած վթարից հետո գրել է, որ «եթե կան մեղավորներ, ապա անպայման խստորեն կպատժվեն»։ Գրառումը՝ ստորև։

«Վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, ոչ մի տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում: Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-երը կրել են մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է: Հարգելիներս դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն և վստահ եղեք, որ եթե կան մեղավորներ, ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ-երը իրականացնում են ինտենսիվ մարտական պատրաստություն և զորվարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում ցավոք երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից:

Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հարազատներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար է շրջվել, որի հետևանքով զոհվել է չորս ժամկետային զինծառայող։

Մեկնաբանել