Ախալքալաքում ծեծել են ընդդիմության ներկայացուցչին․ «Ալիք մեդիա»

Նոյեմբերի 7-ին Ախալքալաքիում միջադեպ է տեղի ունեցել․ դաժան ծեծի է ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Ռեմիկ Պողոսյանը, որը նոյեմբերի 4-ին Rustavi 2 հեռուստաընկերության P.S. հաղորդման եթերում խոսել էր Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի կոռուպցիոն գործարքների մասին:

Ինչպես հաղորդում է Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքը, Պողոսյանը Ախալքալաքիի դեպքերի մասին հատուկ հաղորդման ժամանակ նշել է, որ իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորը ղեկավարում է շրջանի ողջ բիզնեսը, արհեստականորեն կարգավորում է կարտոֆիլի գները, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ առանց եկամտի են մնում:

Այս հարցազրույցից երկու օր անց մահակներով հարձակվել են Ռեմիկ Պողոսյանի վրա և նրան դաժան ծեծի ենթարկել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանել