Երևանի կռացած տրանսպորտը․ հինգ տարի անց

Երևանի քաղաքային տրանպորտի խնդիրը տարիներ շարունակ մնում է անլուծելի՝ մատուցվող ծառայությունների ցածր որակ, ոչ անվտանգ մեքենաներ, կոռուպցիա, մենաշնորհներ, գծատերեր, թույլ հանրային վերահսկողություն։ Հանրային տրանսպորտի խնդիրը երևանցիների ընդվզումն առաջացրեց դեռ 2013-ին, երբ քաղաքապետարանը հայտարարեց ուղեվարձը թանկացնելու որոշման մասին։ 2018-ի ապրիլ-մայիսի հեղափոխությունից հետո փոխվեց նաև քաղաքային իշխանությունը Երևանում՝ սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում։ Ձևավորվել է նոր ավագանի։ Հանրային տրանսպորտի հարցը շարունակում է մնալ արդիական։

Մեկնաբանել