Փաշինյանն առաջարկում է, որ ընտրարշավի առաջին դեմքերը բանավիճեն ուղիղ եթերում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ ճիշտ կլինի՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններում հիմք դրվի կարևոր ավանդույթի, որը հետագայում ամրագրվի օրենսդրությամբ։

«Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Ընտրական օրենսգրքի փաթեթը, որ անցյալ ամիս չընդունվեց Ազգային ժողովի կողմից, նախատեսում էր, որ Հանրային հեռուստատեսությունը առնվազն չորս բանավեճ պետք է կազմակերպի, որոնցից մեկին պետք է հրավիրվեն բացառապես կուսակցությունների առաջին համարները։ Գործող Ընտրական օրենսգրքով՝ հեռուստատեսային բանավեճի մասնակցելը թեկնածուների հայեցողությամբ է։

Կարդացե՛ք նաև՝ Ընտրական օրենսգիրք․ 10 փոփոխությունները

Մեկնաբանել