Տնտեսագիտական համալսարանում կայացել է StartUp-Project միջազգային մրցույթ

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվոող «Էրազմուս+»-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) նոյեմբերի 13-ին անցկացվել է StartUp-Project միջազգային երիտասարդական մրցույթը:

87 հայտերից նախնական փուլով ընտրված 18 երիտասարդական թիմերը ներկայացրել են իրենց բիզնես նախագծերը Ծրագրին մասնակցելու համար հայտեր են ուղարկվել ծրագրի մասնակից բոլոր երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, ինչպես նաև Ղազախստանից, որի որևէ բուհ ընդգրկված չէ ծրագրում:

Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցրել է Doctor Math միացյալ թիմը, որի անդամները հայաստանյան տարբեր բուհերից են (այդ թվում՝ ՀՊՏՀ-ից)։ 2-րդ տեղը զբաղեցրել է «Ոսկանյան պարֆյում» թիմը՝ ՀՊՏՀ-ից, 3-րդը՝ ուկրաինական համալսարանի՝ Автоматизированная гидроферма թիմը: Մրցանակներ են շնորհվել նաև չորս անվանակարգերում՝ «Ամենանորարարական», «Ամենաերիտասարդական», «Ամենակիրառելի», «Ամենաավանդական»:

StartUp-Project միջազգային երիտասարդական մրցույթի նպատակն է ձեռնարկատիրական նախաձեռնությունների և ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, բիզնես մոդելավորման հմտությունների ընդլայնումը և բիզնես պլանավորումը, ինչպես նաև բիզնես գաղափարների գնահատումը:

Ալբերտ Հայրապետյան

Մեկնաբանել