Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, լավ կադրային ներուժ ունի․ Մնացականյան

Հայաստանը պետք է պահպանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը, Հայաստանը դրա համար ունի լավ կադրային ներուժ․ ռուսաստանյան TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

«Նախ՝ նորմատիվային բազան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարման անհնարինության հետ կապված հարցերի լուծման կոնկրետ մեխանիզմներ չի նախատեսում, երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ՝ կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունն ու արդյունավետությունը մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեն։ Որպես ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգռված ենք ուժեղ կազմակերպությամբ և այդ գործում մեր ներդրումն ենք ունենում»,- ասել է Մնացականյանը։

Վերջինիս խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը նախաձեռնել է նրա հետ կապված «ներքին բնույթի իրավական խնդիրներ ունենալու պատճառով»։

«Մեր մոտեցումն ուղղված է կազմակերպության՝ ընդհանուր գործունակության, բոլոր վեց անդամների համախմբավծության ամրապնդմանը։ ՀԱՊԿ-ի կազմում են վեց իրավահավասար անդամներ, և որոշումներն այնտեղ կայացվում են կոնսենսուսի միջոցով»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման քննարկումը՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում

ՀԱՊԿ-ի մի խնդիրը Հայաստանն է, մյուսը՝ նրա ստեղծած խնդիրները․ Ալիևը՝ Բելառուսի դեսպանին