Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չեն լինելու. Լուկաշենկոն՝ Ալիևին

Բելառուսը Ձեզ սպասում էր․ պաշտոնական այցով Մինսկ ժամանած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Պաշտոնական այցի մասին շատ տեղեկատվություն կար։ Ընդ որում, ինչպես գիտեք, դրա համար տարբեր պատճառներ են եղել։ Երբեմն նաև՝ կեղծ։ Չնայած՝ դա էլ է արդյունք։ Նունիսկ բացասական տեղեկատվությունը, որը չի համապատասխանում իրականությանը, նույնպես երբեմն դրական է։ Անկեղծ հետաքրքրություն կար Ձեր այցի հանդեպ։ Մենք երկար ենք այն սպասել։ Շատ էին խոսում Ադրբեջանի մասին»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Բելառուսում Ադրբեջանն ընկալում են որպես «շատ բարեկամական, եղբայրական երկիր», որի հետ տարբեր մակարդակներում հաստատվել են լավ հարաբերություններ։

Լուկաշենկոն շեշտել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Նրա խոսքով՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում «փակ թեմաներ չեն լինելու»։

Ինչպես հաղորդում է բելառուսական Belta գործակալությունը, Ալիևն իր հերթին ասել է, որ բելառուսա-ադրբեջանական համագործակցության բոլոր ուղղություններով կան կոնկրետ արդյունքներ։

«Մեր հարաբերությունները տարբերվում են նրանով, որ այն ամենը, ինչի շուրջ պայմանավորվում ենք, կատարում ենք և միմյանց սատարում ենք միջազգային կառույցներում»,- ասել է Ալիևը։ Վերջինիս համոզմամբ՝ ներկայիս այցը թույլ կտա ուրվագծել հետագա փոխգործակցության ուղիները։

«Վստահ եմ՝ այսօր էլ կարևոր որոշումներ կընդունենք»,- ասել է Ալիևը։

Կարդացե՛ք

ՀԱՊԿ-ի մի խնդիրը Հայաստանն է, մյուսը՝ նրա ստեղծած խնդիրները․ Ալիևը՝ Բելառուսի դեսպանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Բելառուսի նախագահը քննարկում է Ադրբեջանի դեսպանի հետ

Մեկնաբանել