«Բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի». Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ բացառել է, որ «առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի»․ այս մասին նա գրել է Ֆեյսբուքում։

«Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ )))

Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի։

Լավ եղեք ;)»,- գրել է Միրզոյանը։

Նախագիծը պետք է դրվի հանրային լայն քննարկման․ ՊԵԿ-ը՝ խոպանից եկող գումարների հարկման մասին

Մեկնաբանել