ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որը ՍիվիլՆեթը ներկայացնում է տեքստային ուղիղ հեռարձակմամբ՝ հակադարձ ժամանակագրությամբ։
14։06
Հարց նպաստների մասին
Փաշինյան․ Մենք նպաստները մտադիր չենք հանել, ոչ էլ՝ կրճատել։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ում ենք տալիս այդ նպաստները։ Մենք ասում ենք՝ նպաստառու ընտանիքների երեխաներին, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցողներին տանք այդ նույն նպաստները
13։53
Հարց եկամտային հարկի մասին
Փաշինյան․ Կանխավարկածն այն է, որ Հայաստանում կան ստվերային աշխատավարձեր։ Այս իրավիճակներում շահագրգռություն չկա, որ նրանք այդ աշխատավարձերը ցույց տան։ Եկամտային հարթի համահարթեցմամբ մենք շահագրգռելու են մարդկանց իրական աշխատավարձերը գրանցել։
Մենք հայտարարել ենք, որ առաջիկա 5 տարիների ընթացքում եկամտային հարկն իջնելու է մինչև 20 տոկոս։
Մենք չենք կարող այնպիսի հարկային քաղաքականություն վարել, որ պարզվի՝ 80 000 դրամ աշխատավարձը շատ է։
13։40
Հարց Արցախյան հարցի, օպերատիվ կապի աշխատանքի մասին, հեռուստամարաթոնին գլխավոր ուղերձի մասին
Փաշինյան․ Հարաբերական անդորրը Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է։ Ըստ անհրաժեշտության ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն ենք փոխանակում, չաթ չենք անում Ալիևի հետ։
Մեր համազգային ուժերը պետք է միավորենք Արցախի հարցում մեր շահերը հետապնդելու համար, այն մեր երկրի, ժողովրդի համար ունի անկյունաքարային նշանակություն։
Բանակցային գործընթացը խորհրդավորության քողով պատելու սկզբունք կա։ Այդ մոտեցումը սխալ եմ համարում, դրան պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Հայ ժողովուրդը բանակցային բովանդակությունրից այսօր տեղեկացված է առավել, քան երբևէ։ Դրան չպետք է սահմանափակ թվով մարդիկ տիրապետեն։
Հեռուստամարաթոնի մասին՝ կոչ եմ անում հնարավորին շատ մարդկանց մասնակցել։
13։25
Հարց հակակոռուպցիոն ռազմավարության մասին
Փաշինյան․ Դրանում ամենակարևոր կոմպոնենտն այն է, որ պետք է ունենանք ունիվերսալ մարմին։
13։15
Հարց․ Վերջին 7 ամսվա ընթացքում որքա՞ն գումար է վերականգնվել բյուջե։ Հարց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ազգականների բողոքի ակցիայի մասին։
Փաշինյան․ Այս պահին այդ ցուցանիշը չունեմ։ Բայց սրանից դուրս կան քրեական գործեր՝ 64 մլրդ դրամի չարաշահումներ, յուրացումներ և այլն։ Արդյոք սա ամբո՞ղջն է։ Ոչ։
Կինս երկու անգամ այցելել է Կարեն Ղազարյանի ընտանիքին։ Սակայն ակցիան հարցեր առաջացրեց։ Ո՞ւմ դեմ էր ուղղված այն։ Եթե Ադրբեջանի, ապա ինչու էր այդ ճանապարհը փակվում։ Եթե մեր դեմ էր՝ հարց՝ ինչո՞ւ է վարչապետի կինն այցելում ընտանիքին։
Եթե խոսքը նրա մասին է, որ ՀՀ-ն խետք է փոխանակման ջանքեր գործադրի, իհարկե պետք է գործադրի, բայց արդյոք այդ պրոցեսը պետք է համապատասխանի Հայաստանի շահերին, թե պետք է ասենք՝ ինչ գնով ուզում է լինի։
Այսինքն հարցեր են, որոնք պարզ չեն։
Եվս մեկ տղա կա, որը գերության մեջ է։ Ինչո՞ւ նրա համար ճանապարհ չի փակվում, որ որբանոցի՞ց է։
Եթե մեկը մեկին պետք է փոխանականենք, ի՞նչ տարբերակներ կան։ Մենք պե՞տք է գնանք դրան։ Երկու ադրբեջանցիները մարդ են սպանել։
Երկու Ռամիլ Սաֆարո՞վ ենք վերադարձնում Ադրբեջանին։
Ես հասկանում եմ և հարգանքով եմ վերաբերվում վշտին, բայց հայ-վրացական ճանապարհը փակել է անհասկանալի է ինձ համար։ Սա պարզ հարց չէ։ Որբանոցի տղայի մասին ո՞վ պետք է մտածի։ Թե որ նա ծնողներ չունի, չհիշենք նրա մասին։ Ես կհանդիպեմ Կարենի ծնողների հետ, կընդունեմ, կխոսեմ նրանց հետ։
13։10
Հարց՝ Գյումրիի մասին, տնակների, քանդված փողոցների մասին, կառավարության հատկացումների մասին։ Որպես լրագրող վարչապետին ինչ հարց կտայիք։
Փաշինյան․ Մեղավոր եմ զգում, որ չեմ եղել Գյումրիում։ Պետք է արվեն ներդրումներ, աշխատատեղեր ստեղծվեն, մարդկանց զբաղվածությունը ավելանա։ Այս բյուջեն մեզ ձեռնտու չէ, այն իներցիոն է։
Աղետի գոտու հետ կապված պետք է խնդրի ծավալը հասկանանք։ Իրականացվում է մեծ վարկային ծրագիր՝ փողոցների և այլն։ Կա նաև մեկ-երկու ծրագիր, որոնք կարող էին որոշակի քաղաքական առնչություն ունենալ, բայց շարունակվում են։
Ուշադրության պակասի թեման այսօր Հայաստանում կա։ Մի քանի նախագծեր կան տնաշինական աղետի գոտու համար, որոնք պետք է գնահատվեն։
Որպես լրագրող ինքս ինձ հարց չէի տա։
12։55
Հարց՝ խոպանից եկող գումարների հարկման մասին
Փաշինյան․ ՊԵԿ-ը պարզաբանում տվել է և ասվել է, որ այդպիսի բան չկա։ Չի կարող, որ մարդը մի տեղ հարկվի, հետո մեկ այլ տեղ հարկվի։ Նման համակարգ ՀՀ-ում չկա և չի կարող լինել։ Այդպիսի նախագիծ և հայեցակարգ չկա։
Չի կարող հարկային բեռի ավելացում լինել առանց ժողովրդի քաջալերանքի։ Չի կարող լինել 350 հազար հարկ վճարող և դրանով լուծենք բոլոր խնդիրները։ Նախորդ քաղաքական համակարգը խրախուսել է չքավորությունը, աղքատությունը, որ ընտրություններից առաջ 5000 դրամ տա։
12։45
Հարց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին
Փաշինյան․ Նախկինում այդ թվերը նկարվում էին, հիմա դա թույլ չենք տալու։ Տեղի է ունենում տնտեսական առողջացում։ Այսօր պետք է հրաժարվենք հին տնտեսական համակարգից և ստեղծենք նորը։
Առաջիկայում նախատեսվում է Սևանի շաքարի գործարանի վերագործարկում, նախատեսվում է բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան։
Գազալցակայաններում կա մեծ ստվեր։ Գազի սպառման ծավալը հայտնի մարդկանց պատկանող գազալցակայաններում կրկնապատկվել է։
Գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բուքմեյքերները մեր տնտեսության հիմնասյուներն են, պետք է փոխենք սա։ 21-րդ դարում մենք կախված ենք նրանից, թե կարկուտ կգա, թե չի գա։
Մենք Հայաստանը մտադիր ենք դարձնել արդյունաբերական տեխնոլոգիական երկիր։
ՌԴ դիրքորոշման մասին՝ համարում եմ այն խիստ կառուցողական։
12։35
Հարց՝ կադրային փոփոխությունների մասին
Փաշինյան․ Ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու։ Դա արդեն հսկայական կադրային փոփոխություն է։ Ոչ թե ավտոմատ թիվն է կրճատվելու, այլ բովանդակային փոփոխություն է տեղի ունենալու։
Մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքական ուժը կամ թիմը լիարժեք 100 տոկոսով կատարում է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները։
Մեր ներկայացրած ծրագիրը հնգամյա է եղել, ոչ թե մի քանի ամսվա։ Բայց սա չի նշանակում, որ կառավարության աշխատանքը համարում եմ անթերի կամ գոհ եմ նախարարների աշխատանքից կամ գոհ եմ ինքս ինձանից։
Խոսում է ֆեյքերի մասին, որոնք հրապարակումներ են անում նախարարների հասցեին։ Արսեն Թորոսյանը կպել է սրբության սրբոցին՝ Միքայել Մինասյանի հորը պատկանող հիվանդանոցին։
Նախարարների մասին փորձ չունեն փաստարկի մասին ասում է՝ այո, կոռուպցիայի փորձ չունեն, և շատ լավ է։
12։25
Հարց՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի և վերջին վեց ամիսներին տնտեսության ոլորտում ամենահաջողված քայլի և ձախողման մասին, տնտեսական լճացման հաղթահարման մասին։
Փաշինյան․ Հաղթահարման նախանշանները հիմա էլ կան, կա ներդրումային հետաքրքրություն։ Տնտեսական ամենամեծ հաջողությունը մենաշնորհների վերացումն է, երկրորդը կոռուպցիայի դեմ պայքարն է, երրորդը ստվերի դեմ պայքարն է՝ 37 հազար աշխատատեղ։
Ձախողում եմ համարում այն, որ հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականությունը որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրում, որը, վստահ եմ, կվերականգնվի։
Հուսամ՝ Ամուլսարի հարցում մինչև գարուն կկարողանանք փաստերի վրա հիմնված որոշում կայացնել։ Մեր հարցը հստակ է՝ Սևանի և Ջերմուկի ջրերի համար վտանգ կա՞, թե չէ՞։ Եթե կա՝ պետք է փակվի նախագիծը։ Մեծ խնդիր ունենք պարզելու Հարավկովկասյան երկաթուղիների գործունեության հետ կապված, Հյուսիս-Հարավի հետ կապված։
12։18
Հարց․ Ձեր նշած խոստումներում չլսեցի Ընտրական օրենսգրքի ընդունման, ժողովրդի կյանքի բարելավման մասին։ Արդյոք Գեղարքունիքի մարզ այցը քարոզարշավի մեկնարկ չէ՞ր։
Փաշինյան․ Գեղարքունիք այցելել եմ որպես վարչապետ, դա քաղաքական կարգավիճակ է։ Որևէ մեկը սահմանափակվա՞ծ է Գեղարքունիքում մարդկանց շփվելու հարցում։
Ինչ վերաբերում է պարտավորություններին։ Ես խոսեցի նրանց մասին, որոնք ստանձնել եմ Հանրապետության հրապարակի հարթակից՝ քաղաքացիների առջև որպես հեղափոխության ճանապարհային քարտեզ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տեղի է ունենում խորհրդարանական ուժերի քվեարկությամբ։ Դուք բոլորդ տեսաք՝ ինչ տեղի ունեցավ։
Սոցիալական իրավիճակի փոփոխությունը ես պատկերացնում եմ նույն բանաձևի շրջանակում, որով իրականացրել ենք հեղափոխությունը։ Հունիսին աշխատավարձի որոշակի բարձրացում է տեղի ունեցել։ Մենք հիմա գնում ենք հարկային օրենսգրքի էական բարեփոխումների, որոնք սոցիալական հսկայական նշանակություն են ունենալու։
Սոցիալական իրավիճակի փոփոխությունը տեղի է ունենալու աշխատանքի խրախուսման պայմաններում։
Որոշակի ձևակերպումներով նվազել են գազի և էլէներգիայի սակագները։ Բյուջետային հիմնարկների աշխատավարձերի ավելացում ենք նախատեսում։ Պետական մի շարք հիմնարկներում, չի հայտարարվում, բայց տեղի են ունենում աշխատավարձերի բարձրացումներ։
Կառավարության ամենակարևոր սոցիալական պատասխանատվությունն այն է, որ պետական միջոցները չթալանվեն, ծախսվեն արդյունավետ, զարգանա բիզնես գործունեությունը, ավելանան հարկ վճարողները։ Մարդիկ ունենան բիզնես գործունեություն ծավալելու հնարավորություն։
Մենք չենք կարող միակողմանի քաղաքականություն վարել։ Մեր գլխավոր խնդիրը երկրի անվտանգության բարձրացումն է։ Նաև սոցիալական խնդիրը։ Մեր քաղաքականության առանցքը աշխատանքի խրախուսումն է։ Չաշխատող մարդը իրենց չի կարող երջանիկ զգալ։
12։15
Հարց՝ Բելառուսից Ադրբեջանին Պոլոնեզների մատակարարման մասին
Փաշինյան․ Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք դրանք ուղղված ՀՀ-ի շահերի դեմ, դրանք խաթարում ենք ՀԱՊԿ բովանդակությունը։ Այս փուլում փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք։ Մենք մեր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում ենք։ Մեր խնդիրը հստակ է՝ ունենալ հստակեցումները, և նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին։
12:12
Հարց ՀԱՊԿ-ի մասին
Փաշինյան․ Եթե կոնսենսուս չլինի, կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի ուղղությամբ։ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանին հայկական կողմից արձագանք եղել է։ Այս հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է։ Ինչ ասել եմ՝ մնում է ուժի մեջ։
12:06
Ասուլիսը մեկնարկեց։
Փաշինյան․ 2018-ի նոյեմբերի դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորոթյունները առանց բացառության։
1․ Մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը խաղաղ ճանապարհով;
2․ Հայաստանի ընտրությունների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի։ Սեպտեմբերի Երևանի ավագանու և հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններով կատարել ենք։
3․ Անզիջում պայքար կոռուպցիայի դեմ;
4․ Խոստացել էինք վերացնել մենաշնորհը;
5․ Խոստացել էինք, որ չեն լինի արտոնյալներ;
6․ Խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ;
ՀՀ-ում իշխանությունը վերադարձված է ժողովրդին, պատկանում է նրան։ Յուրաքանչյուր քաղաքացի իր մի քվեով որոշելու է երկրի ճակատագիրը։