Գերեվարված Կարեն Ղազարյանի մասին

Նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի հարցին։ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գերեվարվել է հուլիսի 15-ին՝ անհայտ հանգամանքներում։ Ադրբեջանի կողմից առաջարկ է հնչել փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի հետ» սկզբունքով։ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել հատկապես Արցախում դիվերսիա իրականացրած և երկու անձի սպանության համար դատապարտված Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին։

Փաշինյանն անընդունելի է համարում բերդավանցիների բողոքի ցույցը, երբ նրանք փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։

Մեկնաբանել