Ազգային ժողովի առաջիկա ընտրությանը «Իմ քայլը» դաշինքը կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» նախընտրական կարգախոսով. նոյեմբերի 21-ին, ԱԺ–ում լրագրողներին այս մասին ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Այս կարգախոսը բոլորովին նոր չէ: Այն տարիներ շարունակ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում: Եվ ես ուրախ եմ, որ այդ կարգախոսը ներկայացնելու հնարավորություն կա»,- ասել է Նազարյանը:
Նա տեղեկացրել է, որ քննարկվել է նաև «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը, բայց չի ընդունվել:
Նշենք, որ ԱԺ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։