Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից է Սասնա ծռեր կուսակցությունը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Գարեգին Չուգասզյանի հետ։ Չուգասզյանը կասկած չունի, որ Սասնա ծռերը մտնելու են խորհրդարան։
-
Ամուսնություն շրջափակման մեջ, նկուղ, դժոխքի ճանապարհ. Մուկլիմանդիլ #11
Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հերթական հյուրը Դիանա Բալայանն է։ Դիանան աշխատում էր Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում։ Զրույցի ընթացքում նա պատմում է իր կյանքի «առաջ և հետո» մի քանի շրջափուլերի մասին։
-
Հայաստանն արգելել է ռուսական ընկերության արտադրանքի վաճառքը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնն արգելել է ռուսական «Տիմոշա» ընկերության հալվաների ներկրումն ու վաճառքը Հայաստանի տարածքում: Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, նման որոշման պատճառը նշված ապրանքատեսակների` անվտանգության չափանիշներին անահամապատասխանությունն է: «Նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին», – ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագորության մեջ: Խախտումը հայտնաբերելուց հետո տեսչական մարմնը տվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։ Ըստ հաղորդագրության՝ ապրանք ներմուծող ընկերությունը «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ն է, որը փոխկապակցված է ՊԵԿ նախկին նախագահ և ապօրինի հարստացման գործով անցնող Գագիկ Խաչատրյանի հետ: Հաշվի առնելով այն, որ արգելված ապրանքի ետկանչի համար կպահանջվի որոշակի […]
-
2023-ին խաղադրույքները աճել են՝ անտեսելով վարչապետի պնդումները
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck #Ճշտաչափ Ինտերնետ շահումով խաղերում և վիճակախաղերում 2023-ին կատարվել է 6,319 տրլն, իսկ խաղատներում՝ 111,8 մլրդ դրամի խաղադրույք։ Այս մասին #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետեկամուտների կոմիտեից։ Խաղադրույքների 2023-ին գրանցված ծավալը ռեկորդային է դիտարկված վերջին վեց տարիների համար։ Աճի տեմպը, սակայն, դանդաղել է. եթե նախորդ տարիներին գրանցվում էր ամենամյա երկրաչափական աճ, ապա 2023-ին առցանց խաղադրույքների ծավալը նախորդող 2022-ի համեմատ աճել է շուրջ 9,5 տոկոսով։ Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի տարեսկզբին հայտարարել էր, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում «շա՜տ լուրջ անկում» է գրանցվել։ Վերջին երկու տարիներին կատարված խաղադրույքների […]
-
Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 17-18-ին կայցելի Սաուդյան Արաբիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 2023-ի նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա: «Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ: Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ»,- տեղեկացնում է Բադալյանը։
-
Հայաստանը Իրանի համար «շնչուղի է» դեպի Հյուսիս, Սև ծով. դեսպան
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, երկու երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ «Լարվածության աճը վնաս է և տարածաշրջանի ժողովուրդների, և Հայաստանի ու Ադրբեջանի հարևանների համար։ Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության շուրջ երկխոսությունը։ Կարծում ենք՝ լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոններից է երկխոսությունը, ինչպես նաև ինքնիշխանությունը հարգելը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը»,- ապրիլի 16-ին հրավիրված ասուլիսին ասել է դեսպանը։ Նա նշել է, որ իրենց «կարմիր գծերը» չեն փոխվել, Իրանը շարունակում է դեմ արտահայտվել տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ «Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության։ Հայաստանը Իրանի […]
-
«Մենք ապրում ենք իրական Հայաստանում, մենք չենք ընդունում Հայոց ցեղասպանությունը»
Առաջին անգամ, շատ վաղուց, մարդկանց մեծ հավաքի հանդեպ կասկած ունեցա հավաքի հզոր համերաշխության պարգևած երջանկության պահին, երբ անանձնական, իսկ գուցե իրականում անձնական երջանկությունը հատում էր սանդղակի վերին նիշերը։ 1988-ի փետրվարին, երբ մեկ շաբաթ ձայնալարերի ու սրտալարերի ամբողջ հզորությամբ «Ի-գոր, Ի-գոր» վանկարկելուց հետո, մեկ օրում Իգորին հեռացրին հարթակից, ու սկսեցինք նույն ուժով գոռալ «կոմիտե», առաջին անգամ զարմացա անհնարինի ակնհայտ լինելու վրա։ Նույն հավաքը՝ հասուն տղամարդիկ, երիտասարդ տղաներ, կանայք, աղջիկներ, շատ գրագետ մարդիկ․․․ բոլորը մեկ օրում սկսեցին գոռալ «կոմիտե»։ Իրողության վերլուծությունը չէ հիմա նպատակս, ոչ էլ նրանց տարաձայնությունների պարզաբանումը, այլ փաստը։ Մեկ օրում մոռանալ կուռքին։ Տեղում, առանց որևէ հարցի սկսել բղավել այլ […]
-
Ռուսաց (մեգա)վատ ներկայությունը․ վերծանելով Հայաստանի և Վրաստանի էներգետիկան
Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Այս կախվածությունը դրսևորվում է մի քանի գործոններով՝ ներկրվող գազ և այլ էներգակիրներ, էլեկտրաէներգիա արտադրող կայանների ակտիվներում ռուսական ընկերությունների մասնակցություն, բաշխիչ ցանցերի պատկանելություն ռուսական ընկերություններին, ձեռնարկությունների կառավարում։ Ինչպե՞ս ունենալ ավելի անկախ էներգետիկ համակարգ։ Ի՞նչու է կարևոր այլընտրանքային էներգետիկայի զարգացումը։ Ռուսաստանը ծանրակշիռ ներկայություն ունի նաև Վրաստանի էներգետիկ ակտիվներում՝ թեև այդ երկու երկրները 2008-ից խզել են դիվանագիտական հարաբերությունները։