Վիկտոր Բիյագովը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ

Աշոտ Վիրաբյանը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից․ հրապարակվել է նախագահի հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Դավիթ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է Վիկտոր Բիյագովը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է հրամանագրում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չորրորդական է, էականը պարտավորությունների պարզումն է

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այս առնչությամբ գրել է․

«Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել:

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Եվ պարոն Վիրաբյանը, և պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»:

Մեկնաբանել