Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ցուցակներն արդեն հաստատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ ՍիվիլՆեթը դրվագներ է առանձնացրել ցուցակներից։
ԿԱՆԱՅՔ
Տոկոսային հարաբերակցությամբ կանայք ամենաշատը այս ցուցակներում են։
Ազգային առաջընթաց՝ 83-ից 43 կամ 52 տոկոս
Քաղաքացու որոշում՝ 81-ից 35 կամ 43 տոկոս
Օրինաց երկիր՝ 131-ից 50 կամ 38 տոկոս
Սասնա ծռեր՝ 174-ից 64 կամ 37 տոկոս
ՀՀԿ՝ 125-ից 45 կամ 36 տոկոս
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՝ 85-ից 27 կամ 32 տոկոս
ԲՀԿ՝ 170-ից 51 կամ 30 տոկոս
Լուսավոր Հայաստան՝ 156-ից 44 կամ 28 տոկոս
Իմ քայլը՝ 182-ից 48 կամ 26 տոկոս
ՀՅԴ՝ 152-ից 39 կամ 26 տոկոս
Մենք՝ 134-ից 34 կամ 25 տոկոս
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐ
Ամենաշատ գործազուրկները Սասնա ծռերի ցուցակում են, ամենաքիչը՝ Իմ քայլը դաշինքում։
Սասնա ծռեր – 87 անձ
ԲՀԿ – 63 անձ
Մենք – 56 անձ
Լուսավոր Հայաստան – 45 անձ
ՀՀԿ – 37 անձ
ՀՅԴ – 29 անձ
Ազգային առաջընթաց – 28 անձ
Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ – 28 անձ
Իմ քայլը – 24 անձ
ՕԵԿ – հստակ չէ
Քաղաքացու որոշում – հստակ չէ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ
Պետական պաշտոններ զբաղեցնողները գերակշռում են Իմ քայլը դաշինքում։
Իմ քայլը – 79 անձ
ԲՀԿ – 37 անձ
ՀՅԴ – 29 անձ
ՀՀԿ – 23 անձ
Լուսավոր Հայաստան – 20 անձ
Մենք – 13 անձ
Սասնա ծռեր – 6 անձ
ՕԵԿ – 5 անձ
Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ – 3 անձ
Ազգային առաջընթաց – հստակ չէ
Քաղաքացու որոշում – հստակ չէ
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ
Բիզնեսով զբաղվողների թիվը մեծ է Բարգավաճ Հայաստանի և Լուսավոր Հայաստանի ցուցակներում։
ԲՀԿ – 26 անձ
Լուսավոր Հայաստան – 25 անձ
Իմ քայլը – 14 անձ
Մենք – 11 անձ
Սասնա ծռեր – 10 անձ
Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ – 6 անձ
ՕԵԿ – 6 անձ
ՀՅԴ – 5 անձ
ՀՀԿ – 3 անձ
Ազգային առաջընթաց – հստակ չէ
Քաղաքացու որոշում – հստակ չէ
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԸ
Տարիքային միջինով ամենաերիտասարդները Իմ քայլը դաշինքն է։
Իմ քայլը – 35
Քաղաքացու որոշում – 36
Լուսավոր Հայաստան – 38
Ազգային առաջընթաց – 38
Մենք – 42
ՀՀԿ – 43
Սասնա ծռեր – 45
ԲՀԿ – 46
ՕԵԿ – 47
ՀՅԴ – 47
Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ – 50
Պատրաստել է Գևորգ Թոսունյանը