Այսօր մեկնարկում է քարոզարշավը

Նոյեմբերի 26-ին մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։

ԿԸՀ կայքի տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Հայաստանում կա 13 ընտրատարածք, մանդատները կբախշվեն համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար):

Սա Թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն է Հայաստանում։ Նոյեմբերի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2,574,916 քաղաքացի:

Մեկնաբանել