Կառավարությունը դեկտեմբերի 7-ին Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 7-ին Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի․ Գյումրիում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, ես էլի այստեղ եմ լինելու։ Այս օրը կառավարության արտագնա նիստ է տեղի ունենալու Գյումրիում, երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությունները պետք է գտնենք։ Բոլոր խնդիրները պետք է հատ-հատ քննարկենք ու փորձենք լուծել»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել