Որ իզմ-ի մեջ է տեղավորվում Քաղաքացիական պայմանագիրը․ Էդուարդ Աղաջանյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար, թիվ 4 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Էդուարդ Աղաջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կենտրոնամետ քաղաքական ուժ է։ Նրա կարծիքով՝ ազատ տնտեսական հարաբերությունները լիովին համատեղելի են սոցիալական արդարության հետ և դաշինքի կարգախոսը տեղավորվում է այս շրջանակներում։ Աղաջանյանը համոզված է՝ Հայաստանը կարող է դառնալ բարձր տեխնոլոգիաների երկիր։

Մեկնաբանել