Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 28-ին։ Այսօր Քոչարյանի պաշտպանները ցանկություն էին հայտնել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, որ նա հրաժարվի գործը քննելուց։

Դատավորը ինքնաբացարկի միջնորդության պատրաստման համար ժամանակ էր տվել պաշտպաններին, սակայն դատավորի կողմից սահմանված ժամկետներում նրանք չհասցրին միջնորդությունը պատրաստել։ Ուստի դատաքննությունը հետաձգվեց հաջորդ օրվան։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ նոր և հետաքրքիր հանգամանքներ են հայտնաբերել դատավորի վերաբերյալ, սակայն հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։

***

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու վերաբերյալ, գործը վերադարձրեց Վերաքննիչ դատարան՝ վերաքննության։

Գևորգ Թոսունյան

Կարդացեք նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը Վերաքննիչում է

Մեկնաբանել