Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

Հայաստանում նվազագույն կենսաթոշակները հունվարի 1-ից բարձրանալու են և կազմելու են 25 500 դրամ՝ ներկա 16 000 դրամի փոխարեն։ 25 500 դրամը գերազանցում է պարենային աղքատության շեմը։ Հունվարի 1-ից նվազագույն թոշակները բարձրացնելու հարցն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում։

Նվազագույն պարենային զամբյուղից քիչ թոշակ ստացողների թիվը Հայաստանում ավելի քան 80 000 է։ Կառավարությունը նշում է, որ 25 500-ը դառնում է նվազագույն, միասնական կենսաթոշակի չափ՝ այս բարձրացմամբ թիրախավորելով կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության հաղթահարումը։

Մեկնաբանել