Դեկտեմբերը տեղումնառատ կլինի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է դեկտեմբեր ամսվա կանխատեսումը, որի համաձայն բոլոր մարզերում և Երևանում ջերմաստիճանը կլինի նորմային մոտ, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Որոշ մարզերում առանձին օրերի կդիտվի մառախուղ։

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-1°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+13°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-13°C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-32°C, առավելագույնը՝ +18…+22°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -5…-7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +2…+7°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20…-250C (դիտված պատմական նվազագույնը՝ -31…-36°C, առավելագույնը՝ +15…+18°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1…-3°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+10°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -18…-220C (դիտված պատմական նվազագույնը՝ -26…-31°C, առավելագույնը՝ +19…+21°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 19-20 մմ):

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+2°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+15°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-13°C (դիտված պատմական նվազագույնը՝ -15…-20°C, առավելագույնը՝ +22…+26°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21-23 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0…-10C, լեռնային շրջաններում` -5…-7°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10…+130C, լեռնային շրջաններում՝ 0…+5°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10…-12°C, լեռնային շրջաններում` -18…-20°C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22…-23°C, առավելագույնը՝ +18…+19°C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-260C, առավելագույնը՝ +14…+15°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +1…+4°C, նախալեռնային շրջաններում` -3…-5°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12…+15°C, նախալեռնային շրջաններում՝ +7…+10°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10…-12°C, նախալեռնային շրջաններում` -15…-18°C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-18°C, առավելագույնը՝ +25…+26°C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-30°C, առավելագույնը՝ +20…+23°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1…+1°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10…+12°C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-12°C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8°C, առավելագույնը՝ +22°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Մեկնաբանել