Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում

Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է լինելու:

«35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել