Էրդողանը մեղադրում է Սորոսին ու Քավալային:
Էրդողան-Սալման լուռ հակամարտությունը շարունակվում է:
Էրդողանը մեղադրում է Սորոսին ու Քավալային:
Էրդողան-Սալման լուռ հակամարտությունը շարունակվում է:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանելով տարածաշրջանի ապաշրջափակման հարցով հանձնաժողովի նիստի արդյունքները՝ ընդգծել է, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը: «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում Օվերչուկը նշել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։ «Ընդհանուր առմամբ տեքստը պատրաստ է, միայն երկու-երեք հարցի շուրջ անհամաձայնություն կա, դրանք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Լինելու է սովորական երկաթուղի, ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Օվերչուկը։ Նա նշել է, որ բոլոր կողմերը ցանկություն ունեն շուտափույթ սկսել ապաշրջափակման գործընթացը։ Հարցին՝ հնարավոր է, որ սահմանային հսկողությունը իրականացնեն ռուս սահմանապահները, Օվերչուկը պատասխանել է․ «Դա կախված է […]
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քննարկում են «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի՝ Բրյուսել կազմակերպած փորձագիտական այցն ու դրա արդյունքները։ Գրիգորյանը, որը ներառված էր խմբի կազմում, ներկայացնում է իր տպավորությունները ԵՄ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներից։
ԱՄՆ հանրապետական սենատոր Ալեքս Պադիլլան և դեմոկրատական սենատոր Մարկո Ռուբիոն երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Այս մասին հատնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Ներկայացված բանաձևով, մասնավորապես, կոչ է արվում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և հակահայկական մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնություններն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի: Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին զրկելով սննդից, […]
Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ «Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 8-ին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը։ Հանդիպումը նախատեսված էր հունիսի […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունիսի 9-ին, Սոչիում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հայտարարել է Պեսկովը։ Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին։
Ադրբեջանն Արցախում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի և հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։ ՊԲ-ից նշում են, որ հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
2020-ի պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններն ապացուցեցին, որ Ռուսաստանն Արցախում չունի երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։ Նա վերլուծում է ռուս-ուկրաինական պատերազմի ներկա փուլն ու ներկայացնում, թե ինչ է նշանակելու հաղթանակ կողմերից յուրաքանչյուրի համար։ Խոսելով հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ծրագրերի մասին՝ Գևորգյանը նշում է, որ Հայաստանը Միութենական պետության մաս դարձնելու հարցը Ռուսաստանի օրակարգից հանված չէ։ Հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագրի մասին վերլուծաբանը ասում է՝ դրա երաշխավորը ոչ ԱՄՆ-ն է, ոչ էլ՝ Ռուսաստանը, այլ հենց Ադրբեջանը։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մուսինյանը։