Դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Հաշվի առնելով մասնավորապես հայկական կողմի խնդրանքը, որը հղում է արել դեկտեմբերի 9-ին ավարտվող քարոզարշավին, որոշել ենք ՀԱՊԿ գագաթաժողովի նիստը չանցկացնել [դեկտեմբերի 6-ին]»,- ասել է Ուշակովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այսպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է մնում Վալերի Սեմերիկովը։ Խոսելով նոր քարտուղարի մասին՝ Ուշակովն ասել է, որ «կա մի քանի տարբերակ»։ Պաշտոնյան հավելել է, որ մինչև տարեվերջ դժվար թե նոր գագաթաժողով անցկացվի։
Կարդացե՛ք
Պուտինը Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ հավաքը