Ղարաբաղյան հարցի լուծման համար ստեղծվել է բարենպաստ իրավիճակ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է ավելի բարենպաստ իրավիճակ․ այս մասին նա հայտարարել է այսօր։ Ալիևի խոսքով՝ Հայաստանում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։

«Կարծում եմ՝ այսօր ստեղծվել է ավելի բարենպաստ իրավիճակ ադրբեջանա-հայկական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Բազմաթիվ գործոններ են թույլ տալիս խոսել այդ մասին։ Դրան է նպաստում մեր տնտեսական և ռազմական ներուժի աճը, և մենք շարունակելու ենք ջանքերն այդ ուղղությամբ»,- ասել է Ալիևը։

Կարդացե՛ք

Ադրբեջանում համակարծիք են, որ ղարաբաղյան հարցում ոչինչ չի փոխվելու․ ադրբեջանցի փորձագետ

Մեկնաբանել