Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

ՀՀ նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել․ ՍիվիլՆեթի հետ զրույցում լուրը հաստատեցին կուսակցության գրասենյակից։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ։

Այս տարվա հունիսին Կարեն Կարապետյանը լքել էր ՀՀԿ փոխնախագահի պաշտոնը։

Մեկնաբանել