«Լուկաշենկոն ասում է այն, ինչն ինքն է ասել, չի ասում այն, ինչ ասել եմ ես»․ այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում։
Փաշինյանն ասաց, որ բավարարված է Լուկաշենկոյի հետ տեղի ունեցած խորհրդակցությունից և այն շարունակելու անհրաժեշտություն չի։
«Ինձնից խնդրել են մանրամասներ, ես ասել եմ, որ չեմ կարող ասել, որովեհտև կոռեկտ չեմ համարում դռնփակ նիստի մանրամասները ներկայացնել, բայց, այնուամենայնիվ, ի պատասխան մի հարցի, ես ասել եմ, որ բավարարված եմ այդ խորհրդակցությունից, ինչը և հաստատում եմ հիմա»,- ասաց վարչապետի պաշտոնակատրը։
Փաշինյանը վստահեցրեց, որ Լուկաշենկոյի բարձրացրած բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ, որոնք, ըստ նրա, բավարարել են Բելառուսի նախագահին։
Սաթենիկ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանի ամբողջական ճեպազրույցը՝ այստեղ։