Աղբահանության վճարը կհավաքագրեն թաղապետարանները

Աղբահանության վճարը հավաքագրելու գործառույթը ամբողջությամբ պատվիրակվել է Երևանի վարչական շրջանի ղեկավարներին, որոնք այդ լիազորությունները իրականացնելու են աշխատակազմերի միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշել է, որ մինչ այս պահը այդ գործառույթը իրականացնում էր մրցութային կարգով ընդգրկված օպերատորների միջոցով և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից:

«Ակնկալվում է , որ սույն որոշմամբ կբարձրանա գումարների քաղման արդյունավետությունը»,- ասել է Առաքելյանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ նախկինում կար ակնհայտ անվստահություն համատիրությունների նկատմամբ:

Մեկնաբանել