ԱԱԾ-ն հորդորում է Վրաստան մեկնելիս օգտվել նաև «Բավրա», «Գոգավան» անցակետերից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել նաև պետական սահմանի «Բավրա», «Գոգավան» անցման կետերով:

«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: