Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքը Էջմիածնից հասավ Երևան

Դեկտեմբերի 24-ին Էջմիածնի մի քանի տասնյակ քաղաքացիներ դատախազության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով կալանավորել գեներալ Մանվել Գրիգորյանին, որը գրավի դիմաց ազատ է արձակվել դեկտեմբերի 21-ին։ Քաղաքացիները պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Վերջինս, իջնելով ցուցարարների մոտ, հայտնեց, որ դատախազությունը այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Գլխավոր դատախազի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել նախաքննությանը։

Մեկնաբանել