Արցախում պետք է ստատուս-քվոն փոխել մեր օգտին․ Ավետիք Չալաբյան

«Վերադարձ Հայաստան» և «Արար» հիմնադրամների համահիմնադիր Ավետիք Չալաբյանը մի քանի համախոհների հետ հայտարարել է Ազգային օրակարգ կուսակցության հիմնադրման մեկնարկի մասին։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Չալաբյանը բացատրում է, թե ինչու են որոշել կուսակցություն հիմնել, ինչ դիրք են զբաղեցնելու ներքաղաքական դաշտում, որոնք են Հայաստանի մարտահրավերները Թավշյա հեղափոխությունից հետո։ Նա կարծում է, որ ղարաբաղյան հարցում Հայաստանի համար առաջնային պետք է լինի Արցախի անջատումը Ադրբեջանից, իսկ ստատուս քվեն պետք է փոխել հայկական կողմի օգտին։

Մեկնաբանել