Ամանորին մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին, հաղորդում է Երևանի մետրոպոլիտենը։