Ռուսաստանն անելու է հնարավոր ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն ժամկետներ չարժե սահմանել․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը։
«Մենք ժամկետներ չենք սահմանում, մշտապես հանդես ենք եկել հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին և ձեռնարկելու ենք բոլոր միջոցները դրա համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Խոսնակի խոսքով՝ «դա երկարատև պատմություն է, ձգձգված հակամարտություն», Ռուսաստանը՝ «որպես երկիր և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անելու է անհրաժեշտ ամեն ինչ»։
Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու մեր դիրքորոշման վրա․ ՀՀ ԱԳՆ