Կրեմլի խոսնակը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Ամանորի առթիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորանքներ է հղել կալանքի տակ գտնվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ճիշտ է (շնորհավորել է),․․․ շնորհավորանք Ամանորի առթիվ և բարեմաղթանքներ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Այսօր՝ ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնել էր, որ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Օգոստոսի 31-ին Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր ՀՀ երկրորդ նախագահին ծննդյան կապակցությամբ։

Մեկնաբանել