Ընդունելություն Բաղրամյան 26-ում․ ֆոտոշարք

Ինչպես 2018-ը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ և ռազմավարական, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

«Հիմնական հարցը, որ ծագում է 2018-2019 սահմանագծին՝ հետևյալն է. արդյոք կարող ենք անել այն, ինչի մասին խոսում ենք: Այս հարցն, իհարկե, ունի մեկ պատասխան, այն դրական է, բայց այդ պատասխանին զուգահեռ գոյություն ունեն պայմաններ: Այո, կարող ենք, եթե մենք կարողանանք հավատալ մեր ուժին, իսկ որպեսզի կարողանանք հավատալ մեր ուժին՝ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հավատալ մեր առաքելությանը: Մեր կառավարությունն առաքելության կառավարություն է, որը պիտի կատարի իր առաքելությունը, որովհետև այն ձևակերպված է մեր ժողովրդի անցյալի և ապագայի նկատմամբ ունեցած հավատի և վստահության վրա»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհավորում եմ բոլորիս 2018 և 2019 թվականների կապակցությամբ: Համոզված եմ, որ ինչպես 2018 թվականը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ, շատ ավելի ընդգրկուն և շատ ավելի ռազմավարական հաղթանակներ: Շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքների Նոր տարին, բոլոր գերատեսչությունների աշխատողների Նոր տարին և մաղթում եմ մեզ հաջողություններ՝ աշխատանքում ու անձնական կյանքում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքն ամբողջությամբ՝ այստեղ։