Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել պետությունների և կառավարությունների մի շարք ղեկավարների, այդ թվում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին։
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում նշվում է, որ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև մի շարք նախկին ղեկավարների, այդ թվում Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
Պուտինից շնորհավորանք ստացած նախկին ղեկավարների թվում են նաև Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը և այլք։