Եղանակը կցրտի 4-5 աստիճանով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Հանրապետության տարածքում հունվարի 5-ի ցերեկը, հունվարի 6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հունվարի 5-ի ցերեկը, հունվարի 6-ին, հունվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: