Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ժիրայր Սեֆիլյանին

Հունվարի 5-ին, Սասնա ծռեր կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ, ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայության և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցեր։

Լուսանկարում՝ Արամ Ա կաթողիկոսը Ժիրայր Սեֆիլյանի և նրա եղբոր՝ Թորոս Սեֆիլյանի հետ։

Մեկնաբանել