Կառավարությունը առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլ տալ մինչև ապրիլ

Իրավական ակտերի քննարկման e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ, որով նախատեսվում է, որ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաները հնարավոր կլինի ներկրել Հայաստան։ Փաստորեն մեքենաները, որոնք գնվել են նախորդ տարվա ընթացքում, հնարավոր կլինի ներկրել մինչև 2019-ի ապրիլը, որից հետո արգելքը նորից կգործի։

Նախագիծը ձևավորվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում: Հանրային քննարկումը կավարտվի հունվարի 13-ին, որից հետո նախագիծը պետք է մտնի խորհրդարանի օրակարգ և հաստատվելու դեպքում ներկրումը կթույլատրվի։

2018-ին աջ ղեկով մեքենաների վարորդները բողոքի ցույցեր են անցկացրել կառավարության դիմաց։ Նրանք հայտարարում էին, որ ՀՀԿ-ական իշխանությունը թյուրիմացության մեջ է իրենց գցել՝ տեղեկացնելով, թե աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը կվերանա 2019-ի հոկտեմբերին, սակայն դա տեղի չի ունեցել։ Վարորդները մեքենաներ էին բերել՝ հույս ունենալով, որ արգելքի վերացումից հետո դրանք կներկրեն Հայաստան, սակայն մեքենաները մնացել էին հայ-վրացական սահմանին։ Նրանք պնդում էին, որ «Բագրատաշեն» անցակետի չեզոք գոտում ավելի քան 450 ավտոմեքենա կա։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել