Մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, քաշքշոց, հայհոյանքներ

Armtimes.com կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցնում են զինակոչիկներին տեղափող ՊՆ ավտոբուսը, ներխուժում ներս։ Այնուհետև տեղի է ունենում քաշքշոց, լսվում են հայհոյանքներ։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կատարվածը անթույլատրելի է, ռազմական ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում․

«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»:

Մեկնաբանել