ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինակոչիկների ավտոբուսի միջադեպի մասին

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասին։

«Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է: Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասված է հայտարարությունում։

Armtimes.com կայքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մի խումբ երիտասարդներ կանգնեցնում են զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, ներխուժում ավտոբուս, որից հետո տեղի է ունենում քաշքշուկ, լսվում են հայհոյանքներ։

Մեկնաբանել