Պետական եկամուտների կոմիտեն հերքում է տարածել «Ժամանակ» օրաթերթում հրապարակված լուրի առնչությամբ։ Հերքումը՝ ստորև։
«Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը և տեղեկացնում, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
«Ժամանակ» թերթը գրել է, որ ՊԵԿ օպերատիվ վարչությունը զբաղվում է և անգամ քրեական գործ է հարուցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի ընկերության դեմ։ Ընկերությունը զբաղվում է ծաղկի ներկրմամբ և անցած տարեվերջին հայտնվել է ՊԵԿ օպերվարչության ուշադրության կենտրոնում։